ArmLur.am-ը Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը Նաիրա Գրիգորյանին հարցեր ուղղեց դատարանում, որ, եթե գեներալի աղջիկը չլիներ, վստա՞հ է, որ իր նկատմամբ այս հետապնդումները չէին լինի, ինչու
ամենադաժանը հենց նրա հետ վարվեցին. անգամ մահից հետո ընտանիքի անդամներին հանգիստ չեն տալիս:
Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Այս մասին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Գրիգորյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Նրա նկատմմաբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 7-ին բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցին, ապա՝ մինչև քրեական գործի ավարտը կասեցրել նրա լիազորությունները։
Գործը դատարանում է, քիչ առաջ դատավոր Նաիրա Գրիգորյանը ներկայացավ հակակոռուպցիոն դատարան։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































