Լավագույն գործատուների շարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցը, Google ինտերնետ-ընկերությունը եւ էլեկտրոնիկա արտադրող Apple ընկերությունը, Glassdoor կայքի տվյալներով, մտել են ամենագրավիչ գործատուների տասնյակ` վարկանիշային ցուցակում զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ, հինգերորդ եւ տասներորդ տեղը,- հայտնում է РИА Новости-ն: 50 լավագույն գործատուների ցուցակում, որը կազմել է Glassdoor կայքը գործող աշխատակիցների շրջանում արված հարցումների հիման վրա, ներառվել են 13 տեխնոլոգիական եւ ինտերնետ ընկերություններ:Առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են Bain & Company եւ McKinsey & Company խորհրդատվական ընկերությունները, որոնք հինգ բալանոց սանդղակում ստացել են 4.7 եւ 4.3 գնահատականները: Facebook-ը, որը նախորդ տարի զբաղեցրել էր առաջին տեղը, նույնպես ստացել է 4.3 բալ: Google-ը նախորդ տարիներին զբաղեցրել էր 30-րդ տեղը` 3.7 բալով: Apple-ի աշխատակիցների լավ արձագանքները ընկերության նոր գլխավոր տնօրեն Թիմ Քուքի օրոք օգնել են Apple-ին 20-րդ տեղից հասնել 10-րդը: 




Լրահոս