Հովիկ Աբրահամյանն անսպասելիորեն մասնակցել է «հրաշալի քառյակ»-ի նիստին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաեւ՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»: Ավելին՝ Արգամիչը նաեւ վերցրել է Քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն  հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե  չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 


 




Լրահոս