Պարտադիր կուտակայինը չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը Աժ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար։
Այսինքն, այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի, բայց այն չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի:

Այսպիսով կստացվի, որ վերադառնում ենք օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշմանը նախորդող շրջանի իրավական վիճակին, երբ ՍԴ-ն կասեցրել էր օրենքի մի շարք դրույթների՝ այդ թվում 76-րդ հոդվածի գործողությունը։

Ի դեպ, երեկ Աժ սոցիալական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հարցին՝ Հայաստանում կուտակայինը պարտադի՞ր է լինելու, թե՞ կամավոր սոցապ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ լավ ա լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս