Արամ Հարությունյանն աշխատանքի չի ներկայանում․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվելու նախկին պաշտոնում։

Հարությունյանը իշխող վերնախավի երկարակյաներից է. արդեն տասը տարի նախարարի կարգավիճակ ունի. 2004-07թթ. եղել է քաղաքաշինության, իսկ 2007 թվականից՝ բնապահպանության նախարար։ 1999-2004թթ. էլ եղել է ԱԺ պատգամավոր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս