ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը մեկն է այն պատգամավորներից, որ ձեռնպահ էր քվեարկել Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախաձեռնությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Վարդան Այվազյանը հայտարարեց, որ սխալմամբ է «ձեռնպահ» սեղմել: «Ես քվեարկությունից հետո հայտարարեցի դահլիճում, որ դեմ եմ այդ նախագծին, որ սխալմամբ եմ ձեռնպահ քվեարկել: Մեկ-մեկ լինում է, որ սխալմամբ ուրիշ կոճակ ես սեղմում, հետո հայտարարում այդ մասին»,-արդարացավ նա: Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանին ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ում խիստ նկատողություն էին հայտնել այն բանից հետո, երբ նա հրապարակավ սատարել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` կառավարության դեմ արած հայտարարությանը:




Լրահոս