Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ հունիս-հուլիսին անցկացվելիք աշխարհի առաջնության իր հանիդպումները բացառապես Մեքսիկայում նշանակելու հարցով, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Մեքսիկայում Իրանի դեսպանությանը։
«Երբ Թրամփը ուղիղ հայտարարեց, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք իհարկե չենք մեկնի ԱՄՆ։ Հիմա բանակցում ենք ՖԻՖԱ-ի հետ ԱԱ-2026-ում Իրանի հավաքականի հանդիպումները Մեքսիկայում անցկացնելու հարցով»,- ասել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ի 11, Մեքսիկայի 3 և Կանադայի 2 քաղաքներում։
Իրանի հավաքականը G խմբում կմրցի Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի ընտրանիների հետ։ Իրանը ըստ խաղացանկի պետք է Նոր Զելանդիայի և Բելգիայի թիմերի հետ խաղա Լոս Անջելեսում, Եգիպտոսի ընտրանու հետ՝ Սիեթլում։






















