Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց “Բենիկ Հարությունյանն ընդդեմ “Ժողովուդ” օրաթերթի գործով դատաքն նությունը: Հայցվոր կողմը դատարան չէր ներկայացել, չնայած ինչպես հայտնեց դատական քարտուղարը` պատշաճ ծանուցված է եղել: Դատարանը որոշեց դատաքննությունը շարունակել առանց հայցվորի շահերի ներկայացուցիչ ` Գնել Նազարյանի ներկայության, սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց դատական նիստը հետաձագել: Միջնորդությունը այն հիմքով էր , որ Բենիկ Հարությունյանի փաստաբանները առարկություններ էին ներկայացրել պատասխանող կողմի տրամադրության տակ եղած ամերիկյան դատարանի վճռի կապակցությամբ` պահանջելով դրա բնօրինակը, իսկ այն ձեռք բերելու համար պատասխանող կողմից կպահանջվի ժամանակ: Հակոբ Ճարոյանը դատարանին ներկայացրեց “Ժողովուրդ” օրաթերթի` ԱՄՆ դեսպանատուն եւ ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանին ուղղված նամակների պատճենները, որոնցով օրաթերթը խնդրել էր տրամադրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանի վճռի բնօրինակը: Այլ խոսքով ` գրավոր ապացույցներ, որ պատասխանող կողմը քայլեր է ձառնարկելայդ փաստաթուղթը ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ այդ վճռի համաձայն` Բենիկ Հարությունյանը պարտավոր էր իր գործընկերներ Նունե Սերոբյանին եւ Արմեն Ասրյանին վերադարձնել շուրջ 295 հազար ԱՄՆ դոլար, որից 205 հազարը գործընկերների` Հարությունյանին տված գումարը, իսկ 95 հազարը` այդ տարիների ընթացքում բաց թողնված շահույթի տոկոսները:Հաջորդ դատական նիստը կկայան 2012-ի հունվարի 30-ին:
Բենիկ Հարությունյանն ընդդեմ Ժողովուդ օրաթերթի գործով դատաքննությունը դատարանի որոշմամբ տեղի ունեցավ առանց հայցվորի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ