Armenian text to speach

Ո՞վ փոխարինեց Երևանի նախկին ոստիկանապետի քրոջ որդուն․ նոր նշանակում քննչականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի Ծաղկազարդի միջադեպի գործով ազատված քննչականի պետի պաշտոնին նոր նշանակում է կատարվել։

Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով պաշտոնից ազատված պաշտինյան Կենտրոնի քննչականի պետ Դավիթ Կիրակոսյանն է։ Ի դեպ ArmLur.am-ին հայտնի էր  դարձավ, որ նա Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Հիշեցնենք, եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէր հայտնաբերվել։

Քնար Մանուկյան




Լրահոս