ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծաղկազարդի տոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Մինասյանի միջադեպի գործով ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին, ասել է, թե Պետական պահպանության ծառայության ծառայողները քննչականում ցուցմունք են տվել:
Ապրիլի 11-ին Ծաղկազարդի տոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Մինասյանի միջադեպի գործով հայտարարեց նախաքննության ավարտ:
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ` Ծաղկազարդի պատարագի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Միջադեպից հետո կալանավորվել է 18-ամյա Դավիթ Մինասյանը, որն այժմ հիվանդանոցում է եւ ըստ բժիշկների դեպքի օրը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























