ԱԺ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱՀԵՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` կառավարությունը, մի շարք օրինագծերի հետ կապված, պատրաստվում է այս տարվա մեջ ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: Սակայն այն առայժմ հետաձգում է, քանի որ մտավախություն կա, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես նախորդ անգամ, կարող է տապալել օրինագծերի քվեարկությունը: Հիշեցնենք, որ 2012թ. բյուջեն  ընդունվեց աննախադեպ սահմանային ձայներով: Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք կառավարությունը հանդես է գալու արտահերթի նախաձեռնությամբ, կառավարության մամուլի խոսնակ Արամ Անանյանը միայն հայտնեց, որ նման հարցերը որոշվում եւ քննարկվում են կառավարության նիստի օրակարգով: «Այս պահի դրությամբ կառավարության օրակարգում արտահերթի հարց չկա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ կառավարության նիստերը հինգշաբթի օրերին են, եւ հետեւաբար, ԱԺ արտահերթը կարող է նշանակվել դրան հաջորդող ուրբաթ օրվանից հետո: Սակայն առավել հավանականը հաջորդ երկուշաբթին է:




Լրահոս