Թուրքիաի Շանլըուրֆայի նահանգի Սիվերեք քաղաքում մասնագիտական թեքումով դպրոցում հրաձգության հետևանքով առնվազն 16 մարդ է վիրավորվել։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հարձակվողը 18-ամյա նախկին աշակերտ է եղել, որը որսորդական հրացանով կրակ է բացել դպրոցի տարածքում։ Նա որոշ ժամանակ անց թաքնվել է շենքում և, ոստիկանության միջամտությունից հետո, ինքնասպանություն է գործել։
Նահանգապետ Հասան Շիլդաքի տվյալներով՝ տուժածների թվում են 10 աշակերտ, 4 ուսուցիչ, բուֆետի աշխատակից և մեկ ոստիկան։ Վիրավորների մի մասը գտնվում է ծանր վիճակում և տեղափոխվել է նահանգային հիվանդանոց։
Դեպքի դրդապատճառները դեռ պարզված չեն։ Իրավապահները հայտարարել են, որ իրականացվում է լայնածավալ հետաքննություն։
Անի Վարդանյան





























