ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:
Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի մայիսի 2-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում և ենթակա լինելով զորակոչման 2025 թվականի ձմեռային զորակոչին, 2026 թվականի հունվարի 23-ին ներկայացել է զինվորական կոմիսարիատ և հայտնել, որ հրաժարվում է ներգրավվել զորակոչային միջոցառումներին՝ այդ կերպ խուսափելով հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:
Նշենք, որ գործը դատարանում մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























