Թուրքիայում ուսումնական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել բանակի CH-47 Chinook բեռնատար ուղղաթիռը։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին Անկարայում՝ հերթական ուսումնական վարժանքի ժամանակ։ Ուղղաթիռը, որը շահագործվում էր բանակի ավիացիայի հրամանատարության կողմից, ընկել է Թեմելիի շրջանում՝ սովորական ուսումնական թռիչքի ընթացքում։
Վթարի պատճառները այս պահին դեռևս պարզված չեն։
Պաշտոնյաները հայտնել են, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք փրկվել են և որևէ վնասվածք չեն ստացել։ Միջադեպից անմիջապես հետո գործարկվել են արտակարգ արձագանքման միջոցառումներ։
Նախարարությունը նշել է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար արդեն իսկ սկսվել է լիարժեք քննություն, որի արդյունքները կհրապարակվեն ավարտից հետո։
Անի Վարդանյան





























