Այսօր տեղի է ունեցել ապրիլ ամսի ամենահզոր արեգակնային բռնկումը, և հնարավոր է, որ այն երկար չշարունակվի, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Տեղի է ունեցել M4.3 արեգակնային բռնկում՝ այս ամսվա ամենաուժեղը։ Ավելի մեծ ուժգնությամբ բռնկումներ են սպասվում 24 ժամվա ընթացքում», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Բռնկումը չի ազդի Երկրի վրա, բայց այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, շուտով կգտնվի տեսանելի արեգակնային սկավառակի կենտրոնում: Եթե բռնկումները շարունակվեն, դրանք կարող են ազդել Երկրի վրա:

























































































