Մարտունու համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։
Հետագա միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշմամբ, ապրիլի 15-ին խուզարկություն կատարվեց Վաղաշեն գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու բնակության վայրում։
Հայտնաբերվեց մեկ կիլոգրամ կանեփանման չորացված-մանրացված զանգված ու ավելի քան 800 գրամ կանեփի սերմ, նաև տարբեր տրամաչափերի 11 փամփուշտ։
Ըստ տանտիրոջ՝ փամփուշները պատկանել են հանգուցյալ հորեղբորը, իսկ զանգվածը պատրաստել է անցած տարի՝ իրենց հողամասում աճած կանեփի թփերից։





























