Armenian text to speach

ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել. ընտրություն կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով մայիսի 5-ին կայանալիք ԱԺ հերթական նիստերի ժամանակ օրենսդիրները պետք է Կենտրոնական բանկի նախագահ ընտրեն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այսինքն ԿԲ այժմյան նախագահին ՔՊ-ն նպատակ ունի կրկին ընտրել։

Գալստյանի թեկնածությունը ԱԺ ամբիոնից ներկայացնելու է ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

 

Իսկ ով է Մարտին Գալստյանը 

Գալստյանը սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1999-2002 թվականներին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2009-2010 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում։

Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։

2006-2015 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը՝ կարևոր դեր խաղալով վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծության համակարգերի զարգացման գործում:

2015-2018 թվականներին գլխավորել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը՝ կենտրոնանալով մասնագիտական վերապատրաստման, հետազոտությունների և քաղաքականության մշակման վրա:

2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ:

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։

Սոնա Գրիգորյան

 

 

 




Լրահոս