«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Արմեն Եղիազարյանը գրում է․
«Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր։ Վայլդբերիսն և Օզոնը անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները՝ առանց պատճառաբանության։
Այս հարթակները հնարավորություն էին ընձեռնում հայկական արտադրանքը արտահանելու համար, որը այս պահի դրությամբ այլևս չի գործում։
Օրեր առաջ Միասնության Թևերի տնտեսական ծրագրից խոսելիս ներկայացնում էի, որ մենք սպառող տնտեսությունից պետք է վերափոխենք արտահանող տնտեսության, սակայն ականատեսն ենք լինում հակառակ պրոցեսների, սահմանափակվում են նույնիսկ այն փոքր հնարավորությունները, որոնք կան։
Այս ամենը գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունքն է, երբ ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները, ստեղծել նոր արտահանման մեխանիզմներ` դիվերսիֆիկացնելով շուկաները։
Ասելս այն է, որ Միասնության Թևերի ծրագրերի իրականացման արդյունքում կկանխվեն այս բոլոր ռիսկերը և նոր հնարավորություններ կստեղծվեն հայկական արտադրանքի արտահանման համար»(Գ)





























