Armenian text to speach

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։

Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի շրջանակում Evocabank-ը և Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրեցին 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ նպաստելու Հայաստանում զարգացման երկու կարևոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ անցման ապահովմանը։

Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը։ Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը։ Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը։

Վարկային գծի կեսը՝ 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը։ Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում։

Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը։ Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ և աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն։

Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը, և Proparco-AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։

Ստորագրման արարողությունն անց է կացվել EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց․ «Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։

Proparco-ի մասին

Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակում։ Այն իր գործունեությունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115 երկրներում։

Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։

Evocabank-ի մասին

Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։

Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

Evocabank and Proparco-AFD have signed a €20 million credit agreement

Evocabank and Proparco-AFD sign a €20 mln credit agreement to advance women’s entrepreneurship and renewable energy in Armenia.

As France and Armenia mark a new chapter in their bilateral relationship during President Emmanuel Macron’s State Visit to Armenia, Evocabank and Proparco-AFD (Groupe Agence française de développement) signed a €20 million credit agreement targeting two of Armenia’s most pressing development priorities: the economic empowerment of women and the country’s energy transition.

In Armenia, women represent only 17% of business owners. A structural gap that limits the country’s economic potential and social cohesion. At the same time, Armenia is actively seeking to reduce its dependence on energy imports and accelerate its transition towards renewable sources. This agreement, signed in the presence of President Macron and Prime Minister Pashinyan, responds to both challenges at once.

Half of the credit line: €10 million, will finance women-led businesses, strengthening women’s access to formal financing and entrepreneurship. The transaction is eligible under the 2X Challenge, an international initiative by development finance institutions that sets standards for gender-lens investing. The remaining €10 million will support the development of Evocabank’s renewable energy portfolio, contributing to Armenia’s clean energy ambitions. In total, nearly 17,000 jobs will be sustained and over 300 MSMEs supported.

This agreement reflects a shared ambition: Evocabank, as one of Armenia’s most forward-looking financial institutions, and Proparco-AFD, as a committed partner of the country’s private sector development, are joining forces to put finance at the service of those who are too often left behind — women entrepreneurs and communities seeking access to clean energy.

The signing ceremony took place within the framework of the EPC 2026 Summit (European Political Community), in the presence of French President Emmanuel Macron and Armenian Prime Minister Nikol Pashinyan.

Evocabank CEO Karen Yeghiazaryan said: “This agreement marks a significant milestone for Evocabank and an important step toward advancing long-term economic growth in Armenia. Our partnership with Proparco-AFD reflects our continued focus on scaling impact by combining global expertise with deep local knowledge. Over the years, Evocabank has consistently supported women-led businesses by expanding access to finance and fostering entrepreneurship, and this agreement enables us to further strengthen that commitment. We remain dedicated to delivering innovative financial solutions that create tangible value for our clients and help shape a more sustainable and equitable future.”

About Proparco

Proparco – a subsidiary of the Agence française de développement (AFD) – conducts its action within the framework of France’s international development and solidarity program. It operates in more than 115 countries in Africa, Asia, Latin America, Eurasia, and the Middle East.

With a specific focus on supporting innovation in sustainable development and working alongside the innovators who are shaping the private sector of tomorrow, Proparco helps to create decent jobs, provide essential goods and services, and combat climate change.

Proparco actively contributes to France’s international partnership and sustainable investment policy.

About Evocabank

Evocabank, as the first registered commercial bank in Armenia, not only provides fast, convenient, and innovative banking services but also shapes a modern banking culture.

The Bank places special emphasis on the development of mobile services, creating an environment where any financial transaction can be completed without visiting the bank, directly via the EvocaTOUCH app.

Evocabank remains fully committed to its vision: “To be the most innovative and progressive commercial bank in Armenia whose services will be available online without visiting the Bank.”

All this is evidenced by the numerous awards Evocabank has received from prestigious international magazines and organizations over the years, such as “Best Bank in Armenia,” “Best Digital Bank in Armenia,” “Best SME Bank in Armenia,” “Best Mobile Banking App in Armenia,” and more.




Լրահոս