Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարություն ու մարզչական կազմը չեն ցանկանում բաժանվել թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսից, փոխանցում են գերմանական ԶԼՄ-երը:
Գործող պայմանագիրը ֆուտբոլիստի հետ ուժի մեջ է մինչ 2017 թվականը, սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է լքել թիմը, եթե նրա համար կվճարեն 35 միլիոն եվրո գումար: Որպեսզի խուսափեն նման իրադարձությունից, ակումբի ղեկավարությունը ցանկանում է Ռոյսին առաջարկել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ Ռոյսի աշխատավարձը կազմում է 5 մլն եվրո: