ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզում մեքենայի մեջ կնոջ անշնչացած մարմինը հայտնաբերելու դեպքից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։
Այսօր՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ shamshyan.com-ը հայտնել էր, որ Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի՝ արնանման հետքերով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մահացած կնոջ ամուսինը նոր է բանտից դուրս եկել։ Այս պահին իրավապահները պարզում են դեպքի ողջ հանգամանքները։ Մեքենայից, ըստ նախնական վարկածի, ցած նետված կինը հղի է եղել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























