ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք ԱԺ աշխատակազմը դեկտեմբերի երկրորդ կեսին մշտապես ստացել է «պայոկներ»` տոմատի մածուկ, կոնֆետեղեն, պահածոներ, շաքար, ալյուր, ալկոհոլային խմիչքներ` գինի, կոնյակ եւ օղի: Այս սննդային «օժանդակումները» Հովիկ Աբրահամյանը կազմակերպում էր ԱԺ գործարար պատգամավորների հաշվին, եւ յուրաքանչյուրը խորհրդարան էր ուղարկում իր գործարանի արտադրանքը: Հիմա ԱԺ աշխատակազմն անհամբեր սպասում է` կկարողանա՞ Սամվել Նիկոյանը շարունակել նախկին ավանդույթները, թե՞ ոչ: Այնպես որ, այս Ամանորը կարող է ինչ-որ իմաստով փորձաքար դառնալ Սամվել Նիկոյանի համար:
ԿԱՂԻՆ, ՄԱՆԴԱՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ