Armenian text to speach

Մի քանի տարի անց արհեստական ​​բանականությունը կկառավարի աշխարհը. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու-երեք տարի հետո աշխարհը կկառավարվի արհեստական ​​ինտելեկտի կողմից, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ռումինացի ընդդիմադիր պատգամավոր Դիանա Շոշոակեն։

«Երկու կամ երեք տարի հետո արհեստական ​​բանականությունը կտիրի աշխարհին, և մենք հիմա դրա մասին ենք խոսում», – ասել է նա՝ ելույթ ունենալով «Մեդիան արհեստական ​​բանականության դարաշրջանում Եվրասիական տարածքում. ինչպես կարող են երկրները գոյատևել տեղեկատվական պատերազմում՝ օգտագործելով արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները» նիստում։

Պատգամավորը հավելել է, որ նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետի շնորհիվ, ամեն ինչ կարելի է գտնել, նույնիսկ իրական ժամանակում տեղի ունեցող զրույցները։

«Դա գործիք է (ինտերնետ, արհեստական ​​բանականություն – խմբ.) մեզ վերահսկելու համար։ Նրանք ամեն ինչ գիտեն մեր մասին», – նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։




Լրահոս