Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի տեղամասերում քվեարկությունը կանգ է առել. տեղամասային կենտրոնները դատարկ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բացահայտեց, որ Գեղարքունիքի մարզի երկու ընտրատեղամասերում քվեարկությունը կանգ է առել:

Ըստ Կենտրանական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հղումների, Գեղարքունիք Վարդենիս Վարդենիս 21 Ավագ դպրոց, Հ.Արզոյան փ.16-ում տեղակայված թիվ 21/54 ընտրական տեղամասում տեսախցիկը չի աշխատում։ Իսկ Գեղարքունիքի Ակունք 21 Հանրակրթական դպրոց, Բարեկամության փ.1 նրբ.2 21/56 ընտրական տեղամասում կահավորանքը դրված է, ընտրության ընթացքին պատրաստ, սակայն տևական ժամանակ մարդիկ չկային:

ArmLur.am-ը արձանագրեց, որ մոտ 9 րոպե դատարկություն էր ընտրական տեղամասում: Թերևս ԿԸՀ-ն պետք է պարզաբանի՝ ինչ է կատարվում այս տեղամասերում և ինչու էր քվեարկությունը դադարեցված:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս