ՊեԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին նախաքննական մարմինը այսօր է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան:
Ինչու՞ է այսօր նախաքննական մարմինը պաշտոնական հաղորդագրությունից 5 օր անց նախկին պաշտոնյայի որդու խափանման միջոցի հարցը բարձրացնում, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ այս գործով նախկին պաշտռոնյաներց շատերին ընտրություններից առաջ կալանավորեցին, իսկ Գագիկ Խչատրյանի որդուն որոշել են ընտրություննեից հետո խափանման միջոցի հարցը քննարկել:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի մասին, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ևս անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ դեռ խափանման միջոց չի ընտրվել։ Այսօր պարզ կլինի նրա ճակատագիրը:
Հունիսի 5-ին ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 ամսով կալանավորվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Նա այս պահին կալանքը կրում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Հունիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 1 ամսով կալանավորվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի՝ վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























