Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տակնուվրա են արել ԱԱԾ գնդապետի կալանավորված որդու բանտախուցը․ ինչ են փնտրել Նուբարաշենի բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմակավորված գրոհ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի որդու խուցում․ լարված վիճակ Նուբարաշենի բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում․ ի՞նչ են փնտրել

ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 14-ին Նուբարաշենի բանտի ծառայողները դիմակավորված «գրոհել» են Նուբարաշենի բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խուցը։ Դիմակավորված իրավապահների գործողությունների մասին ահազանգել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի որդին Ռոբերտ Մովսիսյանը, որը գտնվում է Նուբարաշենի բանտում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տակնուվրա են արել խուցերը, ՔԿ ծառայողները եղել են դիմակավորված։

Իրավապահների գործողությունների մասին նաև ահազանգել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և հայտնել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացել։

«Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ»։

Ի պատասխան ահազանգի՝ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես և մյուս քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթներից բխող պարտականությունները, այդ թվում՝ խուզարկություններ՝ արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանը 2016 թվականին ձերբակալվել էր՝ Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանելու և ապօրինի ճանապարհով Թբիլիսիում իրացնելու գործով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս