Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հունիսի 15-ին մեկ օրում աճել է 336 միլիարդ դոլարով՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր Bloomberg Billionaires Index-ին։
Գործակալության տվյալներով՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ կարողությունը հասել է ռեկորդային՝ 13.3 տրիլիոն դոլարի։
Ցուցակի առաջատարը շարունակում է մնալ Իլոն Մասկը, որի կարողությունը մեկ օրում աճել է 164 միլիարդ դոլարով։ Bloomberg-ի գնահատմամբ՝ սա գրեթե հավասար է ցուցակում ընդգրկված մնացած 499 միլիարդատերերի միասնական օրական աճին։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Դա տեղի է ունեցել նրա հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերի բորսայական առևտրի մեկնարկից հետո, երբ դրանց գինը հասել էր 163 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։
Bloomberg Billionaires Index-ը հրապարակվում է 2012 թվականի մարտից և ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունների վերաբերյալ տվյալներ։
Նույն ինդեքսի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականի սկզբից աճել է շուրջ 21.8 միլիարդ դոլարով։Ցանկում հայ գործարարներ չկան։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























