ArmLur.am-ը ուսումնաիրել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանի՝ 2021-2025 թվականների գույքի, եկամուտների և դրամական միջոցների փոփոխությունը։
Անահիտ Շիրինյանը 2019 թվականի դեկտեմբերի 30-ից զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, իսկ 2023 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Վերջին հինգ տարիների ընթացքում նրա հայտարարագրերում հիմնական փոփոխությունը վերաբերում է ֆինանսական միջոցներին։ Եթե 2021 թվականին Շիրինյանը հայտարարագրել էր 6 մլն 509 հազար դրամ եկամուտ և 4.3 մլն դրամ դրամային հաշվի մնացորդ, ապա 2025 թվականին նրա տարեկան եկամուտը հասել է ավելի քան 16.8 մլն դրամի, իսկ բանկային ավանդը՝ 16 մլն դրամի։ Միաժամանակ, ամբողջ ժամանակահատվածում նրա հիմնական անշարժ գույքը չի փոխվել․ նա պահպանել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների բաժնեմասերը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականին՝ ժառանգության միջոցով։
2021 թվական
2021 թվականի սկզբում և տարեվերջին Անահիտ Շիրինյանը ունեցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանի բաժնային սեփականություն։Առաջին բնակարանի նկատմամբ նրա բաժինը կազմել է 1/4, իսկ երկրորդ բնակարանի նկատմամբ՝ 3/8։Երկու բնակարաններն էլ ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 24-ին՝ ժառանգության եղանակով։
2021 թվականին Շիրինյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են․
- ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբում և վերջում՝ 690.9 դոլար,
- ՀՀ դրամ՝ տարվա սկզբում՝ 4 մլն 380 հազար 484 դրամ, տարվա վերջում՝ 5 մլն 795 հազար 803 դրամ,
- եվրո՝ տարվա սկզբում՝ 6 հազար 342 եվրո, տարվա վերջում՝ 6 հազար 338 եվրո,
- բրիտանական ֆունտ՝ տարվա սկզբում՝ 1 հազար 550 ֆունտ, տարվա վերջում՝ 1 հազար 499 ֆունտ։
Բացի այդ, նա հայտարարագրել է 3 հազար 500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որը տարվա ընթացքում չի փոփոխվել։
2021 թվականին Անահիտ Շիրինյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 6 մլն 509 հազար 498 դրամ։
2022 թվական
2022 թվականին Անահիտ Շիրինյանը պահպանել է Երևանի Կենտրոնում գտնվող երկու բնակարանների բաժնային սեփականությունը։
Տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
2022 թվականին նրա բանկային ավանդը տարվա սկզբում կազմել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 6 մլն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները եղել են․
- 690.9 դոլար,
- դրամ՝ տարվա սկզբում 5 մլն 795 հազար 803 դրամ, վերջում՝ 2 մլն 257 հազար 868 դրամ,
- եվրո՝ 6 հազար 338 եվրո, վերջում՝ 6 հազար 333 եվրո,
- ֆունտ ստեռլինգ՝ 1 հազար 499 ֆունտ, վերջում՝ 861 ֆունտ։
Կանխիկ միջոցների մասով նա կրկին հայտարարագրել է 3 հազար 500 ԱՄՆ դոլար։2022 թվականին Անահիտ Շիրինյանի ընդհանուր եկամուտը կազմել է 6 մլն 918 հազար 737 դրամ։
2023 թվական
2023 թվականին նրա բանկային ավանդը տարվա սկզբի 6 մլն դրամից աճել է մինչև 10.5 մլն դրամ։
Բանկային հաշիվներում առկա են եղել․
- 690.9 դոլար,
- դրամային հաշվում՝ տարվա սկզբում 2 մլն 257 հազար 868 դրամ, վերջում՝ 3 մլն 332 հազար 775 դրամ,
- եվրոյով՝ 6 հազար 333 եվրո, վերջում՝ 6 հազար 328 եվրո,
- ֆունտ ստեռլինգով՝ 861 ֆունտ, վերջում՝ 744 ֆունտ։
Կանխիկ գումարը կազմել է 3 հազար 500 դոլար։2023 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 843 հազար 857 դրամ։
2024 թվական
2024 թվականի սկզբում նրա բանկային ավանդը կազմել է 10 մլն 500 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 16 մլն դրամ։
Բանկային հաշիվներում առկա են եղել․
- 690.9 դոլար,
- դրամ՝ տարվա սկզբում 3 մլն 332 հազար 775 դրամ, վերջում՝ 4 մլն 738 հազար 840 դրամ,
- եվրո՝ 6 հազար 328 եվրո, վերջում՝ 6 հազար 327 եվրո,
- ֆունտ՝ 744 ֆունտ, վերջում՝ 613 ֆունտ։
Կանխիկ գումարը կազմել է 3 հազար 500 դոլար։
2024 թվականին Անահիտ Շիրինյանի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 13 հազար 802.7 դրամ։
2025 թվական
2025 թվականի սկզբում և վերջում Անահիտ Շիրինյանի բանկային ավանդը կազմել է 16 մլն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները եղել են․
- դոլար՝ 690.9 դոլար,
- դրամ՝ տարվա սկզբում 4 մլն 738 հազար 840 դրամ, վերջում՝ 12 մլն 664 հազար 24.7 դրամ,
- եվրո՝ տարվա սկզբում 6 հազար 327 եվրո, վերջում՝ 6 հազար 321.72 եվրո,
- ֆունտ՝ տարվա սկզբում 613 ֆունտ, վերջում՝ 499.57 ֆունտ։
Կանխիկ միջոցները կազմել են 3 հազար 500 ԱՄՆ դոլար։
2025 թվականին Անահիտ Շիրինյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 16 մլն 840 հազար 774 դրամ։
Դրանից՝
- 15 մլն 611 հազար 699 դրամը՝ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ՝ Վարչապետի աշխատակազմից,
- 1 մլն 229 հազար 75 դրամը՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված տոկոսներ և այլ հատուցումներ։
Այսպիսով, 2021-2025 թվականներին Անահիտ Շիրինյանի հայտարարագրերում հիմնական ակտիվը մնացել են Երևանի կենտրոնում գտնվող երկու բնակարանների բաժնեմասերը։ Միաժամանակ, այդ ժամանակահատվածում նրա ֆինանսական միջոցներն ու եկամուտները զգալիորեն աճել են․ 2021 թվականի 6.5 մլն դրամ եկամտից 2025 թվականին հասնելով ավելի քան 16.8 մլն դրամի, իսկ բանկային ավանդը՝ 16 մլն դրամի։
Սոնա Գրիգորյան
























































































