Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սպիտակից եմ, եղբայրներիս հետ եկել եմ որոնելու». ի՞նչ իրավիճակ է Փամբակի ափին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ օրն է Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները 2 մանկահասակ քույրերին գտնելու նպատակով։ ArmLur.am-ն այս պահին գտնվում է Փամբակ գետի առափնյա հատվածում, զրուցում է որոնողական աշխատանքներին մասնակցողների հետ։

Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս