ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի («Հասատան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է և ընդգրկված է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակում՝ 62-րդ համարի ներքո։ Նրա վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։