Լիբանանում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 47 մարդ, ևս 97-ը՝ վիրավորվել, ասվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Մարտի 2-ից ի վեր Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 3980-ի, 12001-ը՝ վիրավորվել», – ասվում է նախարարության ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:
Նախարարության հինգշաբթի օրվա հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 3933, կա 11904 վիրավոր:



























