Armenian text to speach

Երիտասարդության միջազգային օրը Կապանում, ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները. առցանց հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանը հռչակվել է 2026 թ․ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, և տարվա ընթացքում քաղաքում նախատեսված են բազմաթիվ նախաձեռնություններ ու միջոցառումներ։

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է առցանց հարցում՝ տեղեկանալու, թե ինչ նախընտրություններ և առաջարկներ ունեն երիտասարդները, ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել։

Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:

Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝ https://surl.li/mrtwaw:




Լրահոս