Armenian text to speach

Վենեսուելայում փրկարարները փլատակներից դուրս են բերել 15-ամյա աղջկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սալվադորցի փրկարարները, որոնք Վենեսուելայում մասնակցում են երկրաշարժից տուժածների որոնողական-փրկարարական աշխատանքներին, փլատակներից դուրս են բերել 15-ամյա աղջկա և նրա շանը, հայտարարել է նախագահ Նայիբ Բուկելեն։

«Մենք գտել ենք 15-ամյա Կամիլա Սոֆիա Մեդինա Ռիվասին կենդանի՝ իր ընտանի կենդանու հետ փլատակներում մնացած լինելուց հետո», – գրել է Բուկելեն սոցիալական ցանցերում։

Բուկելեն նաև X սոցիալական մեդիա հարթակում հայտնել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել աղջկա շանը՝ Շանելին:




Լրահոս