Armenian text to speach

Կալանավորի մորը ներկայացել են դատախազության գնդապետ, ստացել 2,6 մլն դրամ․ հացադուլ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն բաց նամակ է ուղարկել «Արմավիր» ՔԿՀ-ի 432 խուցի կալանավորվոր։

«Հանդիսանում եմ «Արմավիր» ՔԿՀ-ի 432 խուցի կալանավորված անձ: Իմ վերաբերյալ քրեական գործը քննվում է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, և պայքարում եմ իմ անմեղությունը ապացուցելու համար:

Խնդիրս չի վերաբերվում իմ քրեական գործին, այլ այն իրավաբանական ծառայության ղեկավարին, ոմն՝ Ալլա Վարդանյանին, ով մորս, ներկայանալով դատախազության գնդապետ, իսկ քննիչիս՝ որպես բարեկամ, ծնողիս պահանջել և ստացել է իմ ազատության դիմաց 2.660.000 ՀՀ դրամ: Ինչպես պարզ է, ես չեմ ազատվել, իսկ իմ շահերը նրա հրահանգով պաշտպանում է Թամարա Յայլոյանը:

Այժմ, երբ անցել է 9 ամիս, ու վերջնական համոզվեցինք, որ խաբվել ենք, նոր փաստաբան ենք ներգրավել: Նրանք խոստացել էին, որ գոնե կես գումարը կվերադարձնեն, իսկ վերջին օրը խնդրել սպասել մայիսի 28-ից 30-ը:

Բնականաբար, խաբվեցինք դարձյալ, իսկ ես բողոքել եմ Հակակոռուպցիոն և Գլխավոր դատախազություն: Հարցում էի կատարել Փաստաբանների պալատ և ստացել եմ, որ Ալլա Վարդանյան փաստաբան թե նախկինում, թե հիմա չկա:

Այժմ հայտարարել եմ հացադուլ այս կապակցությամբ, ինչի մասին տեղեկացրել եմ ձեր խմբագրությանը:

Խնդրում եմ ձեզ որևէ կերպ նշվածիս տալ արձագանք:

Նախապես շնորհակալ եմ:

Դիմող՝ Մանվել Գևորգյան

19.06.2026թ.»,- նշված է բաց նամակում։




Լրահոս