Armenian text to speach

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ եղանակի տեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 




Լրահոս