Armenian text to speach

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դեռևս դեռևս թույլ չեն տալիս ռուսական ակումբներին մասնակցել իրենց մրցաշարերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մոտ ապագայում չեն նախատեսում ռուսական ակումբներին և հավաքականներին թույլատրել մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս մասին հայտնում է The Telegraph թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը կազմակերպությունում և խորհուրդ տվել վերացնել ռուս մարզիկների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները։ Լրագրող Ռոբ Հարիսը X սոցիալական ցանցում իր էջում գրել է, որ ՖԻՖԱ-ն կքննարկի ՄՕԿ-ի այդ առաջարկությունները։

Ռուսական ակումբներն ու հավաքականները 2022 թվականից հեռացված են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Նանիկ Աղասյան




Լրահոս