Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Հակակոռուպցիոն դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դատարանում ArmLur.am-ը հարցեր ուղղեց հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրին՝ Աշոտ Հովհաննիսյանին։ Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե շուրջ 2 տարի մեղադրյալի աթոռին գտնվելու պայմաններում ինչ սպասելիքներ ունի դատարանից։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից էկոնոմիկայի արդեն նախկին նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի վարույթում։

Այս գործով նախկին նախարարից բացի մեղադրյալի աթոռին է նաև «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Այսօր հերթական դատական նիստն էր, և դատարան էր եկել նաև հայտնի հաղորդավարուհու սկեսրայրը, որը գործով մեղադրյալ է։ Նշենք, որ նրա ընկերության աշխատակիցներից Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, նույնպես ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն ընդունել է մեղքը, և գործուն զղջալու հիմքով նրա քրեական գործը կարճվել է։

Իսկ ի՞նչ էր պարզել նախաքննական մարմինը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում էր հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ և հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը։

Ըստ մեղադրանքի՝ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանվել են այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց արդյունքում հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող էին դիտվել որպես չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից։

Այս քրեական գործով մեղադրյալի աթոռին էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, որի նկատմամբ քրեական վարույթը հետագայում կարճվել է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս