Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան անցել են դժվարին փուլ և լիովին կարգավորել են երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։
«Վերջին շրջանում մենք դժվարությունների ենք հանդիպել մեր երկկողմ հարաբերություններում: Մենք կցանկանայինք գոհունակությամբ նշել, որ մենք՝ մեր երկու պետությունները, կարողացանք շրջադարձ կատարել մեր հարաբերությունների այս դժվարին փուլում և լիովին կարգավորել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրը», – ասել է նա Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։




























