Armenian text to speach

Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության հիմնական փուլն ավարտվել է մտահոգիչ ցուցանիշներով։ Կառավարության կողմից հատկացված 12 720 տեղերից (2 133-ը՝ անվճար, 10 587-ը՝ վճարովի) համալրվել է 9 620-ը։ Հատկացված տեղերից 2133 անվճար են, իսկ 10587 վճարովի , սակայն անվճար ընդունվել է 1875, իսկ վճարովի 7799  դիմորդ։ Արդյունքում համակարգում մնացել է շուրջ 3 100 թափուր տեղ, որոնցից 250-ը պետության կողմից ֆինանսավորվող անվճար տեղերն են։

Դիմորդների նախապատվությունները և ճգնաժամային ուղղությունները

Այս տարվա տվյալները հստակ ցույց են տալիս դիմորդների խիստ պրագմատիկ մոտեցումը ապագա կարիերայի հարցում։ Անկախ տարբեր ոլորտների զարգացման մասին պետական ծրագրերից՝ դիմորդներն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք աշխատաշուկայում արագ գտնելու և կայուն եկամուտ ունենալու հնարավորություն են տալիս։ Որպես առաջատար ուղղություններ՝ շարունակում են գերիշխել իրավագիտությունը, բժշկական գիտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները և միջազգային հարաբերությունները։

Հակառակ այս պատկերի՝ ավելի քան 150 մասնագիտությունների գծով գրանցվել է ծայրահեղ ցածր կամ զրոյական հետաքրքրություն։ Ավելի քան 100 մասնագիտությունների համար որևէ հայտ չի ներկայացվել, իսկ մոտ 50-ի դեպքում եղել է ընդամենը 1 կամ 2 դիմորդ։Եվ ընդհանուր 31 բուհի 119 մասնագիտություններ ընդհանրապես չեն ունեցել դիմորդներ։  Ամենաշատ թափուր տեղերն արձանագրվել են գյուղատնտեսական ուղղություններում, Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժնում և բնագիտական մանկավարժությունում՝ մասնավորապես ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ուսուցիչների պատրաստման ծրագրերում։

Ա․ Վարդանյան




Լրահոս