Armenian text to speach

Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը համաձայնեցված է և նախատեսված է հինգշաբթի՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Հանդիպումը արդեն համաձայնեցված է։ Երեկ ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցանք Մարկո Ռուբիոյի հետ և վերահաստատեցինք, որ այն կկայանա վաղը (հինգշաբթի)՝ օրվա առաջին կեսին։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնելու մեր տպավորությունների մասին»,-ասել է  Լավրովը:




Լրահոս