Armenian text to speach

Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Իդլիբում ռազմական օդանավակայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիան խստորեն դատապարտել է Իդլիբի նահանգում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին ուղղված Իսրայելի օդային հարվածները՝ դրանք համարելով ագրեսիայի անհիմն դրսևորում և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։

«Սիրիան հաստատում է 2024 թ. դեկտեմբերի 8-ից մինչ օրս իսրայելական այս հարձակումների շարունակությունը։ Այն ժամանակ, երբ Սիրիան զսպվածություն է ցուցաբերում և աշխատում է կայունությունն ամրապնդելու և սրացումից խուսափելու ուղղությամբ, կրկին բացահայտվում են իսրայելական օկուպացիայի փորձերը՝ խաթարելու այդ ջանքերը և տարածաշրջանը հետագա լարվածության և անկայունության մեջ ներքաշելու», – նշված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Սիրիան այս սրացման համար պատասխանատու է համարում Իսրայելին և կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդին հստակ կերպով դատապարտել ագրեսիան և վճռական դիրքորոշում ընդունել Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության բազմակի խախտումների առնչությամբ։

«Սիրիան կշարունակի պաշտպանել իր իրավունքներն ու ազգային շահերը միջազգային օրենքներով և նորմերով երաշխավորված օրինական միջոցներով», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարվածով թիրախավորվել է Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանը։

Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնացը հայտարարել է, որ ավիաբազայի վրա հարձակման պատասխանատուն Իսրայելն է։

 




Լրահոս