ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի տեղակալ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ համապատասխան որոշումն արդեն կայացվել է։
Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա «Իմ քայլը» դաշինքի կազմում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ապա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում։ Խորհրդարանում նա զբաղեցրել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նշենք, որ Հերիքնազ Տիգրանյանը ՔՊ նախընտրական ցուցակում էր ընդգրկված, սակայն նրա հերթը չհասավ ԱԺ մտնելու համար: Հիմա նրան գործադիրում են «տեղավորում»:
Սոնա Գրիգորյան




























