Armenian text to speach

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր։

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 07:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ: Խուզարկությունների արդյունքում տարբեր խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 18 այլ պարագաներ, առանց համապատասխան գրառումների 11 տարբեր գույնի դեղահաբ, ընդհանուր 3 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգվածներ, թափանցիկ հեղուկով լցված 2 և ծխեցրած հետքերով 1 ապակյա սրվակ, 1 ներարկիչ, լարով 2 և անլար 1 ականջակալ, 1 wi-fi սարք, ինքնաշեն 2 պարան, որոնցից մեկը՝ մետաղական կեռով և սև պարկով, ինչպես նաև արգելված այլ իրեր և ինքնաշեն առարկաներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` իրավական գնահատական տալու նպատակով:

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

 

 




Լրահոս