Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Ավագ Ավանեսյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածքով է նա հեռացել պաշտոնից։
Հայտարարագրի համաձայն՝ Ավագ Ավանեսյանն ունեցել է բնակարան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել 1995 թվականի օգոստոսի 24-ին՝ նվիրատվության եղանակով։
2025 թվականի ավարտին նրա անունով առկա է եղել նույն բնակարանը, իսկ հայտարարագրում նշված է նաև, որ նա փաստացի տիրապետել է մեկ այլ բնակարանի։
Բանկային ավանդներում տարվա սկզբին նա ունեցել է 4 մլն 618 հազար 959 դրամ, իսկ տարվա վերջին՝ 11 մլն 694 հազար 174.5 դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբին կազմել են 9 մլն 506 հազար 781.6 դրամ, իսկ տարվա վերջին՝ 5 մլն 409 հազար 289 դրամ։
2025 թվականի ընթացքում Ավագ Ավանեսյանի հայտարարագրած եկամուտը կազմել է 19 մլն 378 հազար 704.39 դրամ։ Դրանից 18 մլն 646 հազար 210 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն, իսկ 732 հազար 494.39 դրամը՝ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս։
Սոնա Գրիգորյան




























