Armenian text to speach

Գիլյոտինի վերջին զոհը․ 1977-ին Ֆրանսիայում պատմության մեջ վերջին մահապատիժն իրականացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1977 թվականի սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցավ պատմության մեջ գիլյոտինով իրականացված վերջին մահապատիժը։ Բոմետ բանտում մահապատժի ենթարկվեց Թունիսից ներգաղթած Համիդա Ջանդուբին, որը դատապարտվել էր սպանության համար։

Գիլյոտինը Ֆրանսիայում կիրառվում էր դեռևս Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից։ Այն ստեղծվել էր որպես մահապատժի ավելի արագ և, այդ ժամանակների պատկերացմամբ, ավելի «մարդասիրական» միջոց՝ փոխարինելու սրով կամ կացնով գլխատմանը։ Սարքը հետագայում դարձավ հեղափոխության և «Ահաբեկչության ժամանակաշրջանի» ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։

Ջանդուբիի մահապատժից հետո գիլյոտինը այլևս չի կիրառվել։ Սակայն մահապատիժը Ֆրանսիայում ամբողջությամբ վերացվեց միայն 1981 թվականին, երբ խորհրդարանը ընդունեց մահապատժի վերացման մասին օրենքը։




Լրահոս