ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանն ու փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանն արդեն 3 տարի է, ինչ «լեւի» գազ են օգտագործում: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության Վարդենիսի բաժանմունքի ղեկավար Վարդան Բարսեղյանը: Նրա խոսքերով` փոխքաղաքապետի տան հաշվիչի լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված է գողության փաստը, իսկ քաղաքապետի մասով` հաշվիչը դեռ փորձագետների մոտ է: Ինչպես ասում են` մարդ ինչքան հարուստ է լինում, այնքան` ժլատ: Քաղաքում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ տարիներ շարունակ ջերմացել են անվճար, իսկ խեղճուկրակ բնակիչները, որ հազիվ օրվա հացի գումար են վաստակում, ստիպված են ճգնել ու վճարել գազախառն օդի վարձավճարը: Ի դեպ, Վ. Բարսեղյանը, ով բացահայտել է գողությունը, Վարդենիսի նախկին քաղաքապետն է, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Ստեփան Բարսեղյանի եղբայրը:




Լրահոս