Armenian text to speach

Թել Ավիվ թռչող ինքնաթիռի օդաչուն փորձել է ինքնասպան լինել և ինքնաթիռը կործանել՝ կտրուկ վայրէջք կատարելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուներից մեկը փորձել է ինքնասպան լինել և ինքնաթիռը կործանել FlyDubai-ին. նա ինքնաթիռը 30 հազար ոտնաչափ բարձրությունից կտրուկ վայրէջք է ուղարկել։

Դրանից հետո երկրորդ օդաչուն ու ուղեւորները փորձել են կանգնեցնել նրան։ Ինքնաթիռը իջել է 15 հազար ֆուտ բարձրության վրա և վթարային ազդանշան է տվել։

Սաուդյան Թաբուկ քաղաքում օդաչուները ձերբակալվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից, իսկ ուղևորները սպասում են մեկ այլ թռիչքի։

Դուբայ-Թել Ավիվ չվերթի ուղևորները պնդում են, որ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին։

Նրանք ասում են, որ լսել են ճիչեր և տեսել արյուն օդաչուի խցիկի մոտ։ Ինքնաթիռում եղել է 180 մարդ, որոնցից մոտ 100-ը իսրայելցիներ էին։

FlyDubai ինքնաթիռը, ի վերջո, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում, և օդաչուներին ուղեկցել են ինքնաթիռից դուրս։

Ըստ լրատվամիջոցների օդանավի հրամանատարը ռուս է եղել, որը կռվել է մյուս՝ ազգությամբ ուկրաինացի օդաչուի հետ, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, միջամտել են ուղեւորները։




Լրահոս