Միքելանջելոյի քանդակած Դավիթի արձանը երկրաշարժից կամ ճանապարհաշինական աշխատանքներից կարող է ընկնել` սրունքներին հայտնաբերված ճեղքերի պատճառով, հայտնում է moya-planeta.ru-ն:
Մասնագետների կարծիքով, ճեղքերն առաջացել են, երբ արձանը ցուցադրվել է փողոցում` անկյան տակ: Վնասվածքների պատճառով, ոտքերն արդեն չեն կրող պահել Դավիթի մարմինը, իսկ ճեղքերը գիպսով լցնելու փորձերը ապարդյուն են եղել: Չնայած մշտապես կատարվող վերականգնման աշխատանքներին, մարմարի վատ որակը արձանի ծանր քաշի պայմաններում հանդիսացել է գլուխգործոցի վնասման հիմնական պատճառը:
Որոշ մասնագետներ առաջարկում են տեղափոխել արձանը հատուկ սենյակ, որտեղ այն հնարավոր կլինի պաշտպանել երկրաշարժից և զբոսաշրջիկների ոտքերից առաջացած ցնցումներից:
Մարմարյա արձանը Ֆլորենցիայի հանդիսատեսին էր ներկայացվել դեռևս 1504 թ.-ին: Հինգ մետր բարձրությամբ կերտվածքը դարձել է Ֆլորենտինյան հանրապետության խորհրդանիշը, և ոչ միայն վերածնունդի, այլև մարդկության հանճարի գագաթներից մեկը:
1991 թ.-ին արձանի վրա հարձակվել է մի այցելու՝ մուրճը ձեռքին, և մինչ պահակները վրա կհասնեին, հասցրել է կոտրել նրա ձախ ոտքի մատներից մեկը: