Փոխնախարարը մտադիր է փաստաբանությամբ զբաղվել․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Պարոն Օրբելյան, տեղեկություն կա, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ճի՞շտ են տեղեկությունները:

Այո, դիմում ներկայացրել եմ չորեքշաբթի օրը: Նոր նախարարը պետք է ազատություն ունենա իր տեղակալներին ընտրելու հարցում: Երբ որ առաջարկներ լինեն, կքննարկենք: Այս պահին դեռեւս վարչապետի որոշում չկա, որ լինի՝ կիմանանք:

Հրաժարականի դիմում ներկայացնելը ձե՞ր որոշումն էր, թե՞ ձեզ պարտադրվել է դիմում գրել:

Այո, այո, բացառապես իմ որոշումն է եղել: Ես բավական երկար ժամանակ պլանավորում էի փաստաբանությամբ զվաղվել: Սա հարմար առիթ է: Ի հավելումն, կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է հնարավորություն ունենա իր աշխատակազմին, տեղակալներին ու խորհրդականներին ընտրելու:

Գուցե Հովհաննես Մանուկյանը ցանկանար աշխատե՞լ ձեզ հետ, ինչո՞ւ եք շտապում:

Կորոշի, կցանկանա, կքննարկենք: Դիմումը որոշակի ընթացք պետք է ունենա: Նորից կարող են նշանակել միշտ էլ:

Այսինքն՝ եթե նոր նախարարը ցանկություն հայտնի ձեզ հետ աշխատելու, պատրա՞ստ եք դիմումը հետ վերցնել:

Կքննարկենք, քննարկումներից հետո պարզ կլինի:

Խոսակցություններ կան, որ դուք ձեր տեղը զիջում եք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին: Հենց դրա համար էլ ձեզ ասվել է, որ դիմում գրեք:

Դժվարանում եմ մեկնաբանել: Իրականում ես դիմումս գրել եմ ոչ թե այսօր, այլ չորեքշաբթի օրը: Իրականում որեւէ մեկի կողմից ինձ պարտադրված չի եղել դիմում ներկայացնել: Թե դիմումին ինչ ընթացք կտրվի, ով կգա, կամ ես կմնա՞մ, թե՞ ոչ՝ դեռեւս դժվարանում եմ որեւէ բան ասել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս