Յուրի Վարդանյանը Վրսատանի դեսպա՞ն․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան։

Այդ պաշտոնը թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու արդյունքում: Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին:
Մեր գրավոր հարցմանը՝ որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, Արման Սաղաթելյանը գրավոր պատասխանեց. «ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հրամանագրերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս